News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական  «Le Figaro»  պարբերականը գրում է Մաթյե Զեյթինջիօղլուի` «Ձիթապտղի վաճառականի որդին» փաստագրական ֆիլմի մասին, որտեղ շոշափվում է Հայոց ցեղասպանության ժխտման թեման:

Ֆիլմի անվանումը Զեյթինջիօղլուի ազգանվան թարգմանությունն է:  Այդ թուրքերեն դարձված ազգանունը նրա հայ պապին թույլ է տվել փրկվել կոտորածից:  Մաթյեի լեհուհի կինը` Աննան, հետաքրքրվելով այդ տարօրինակ ազգանունով, որը նաեւ ամուսնությունից հետո իր ազգանունն էր դարձել, ստիպում է ամուսնուն զբաղվել իր ընտանիքի եւ ազգի պատմությամբ:

Իրադարձությունները տեղի են ունենում Վանում: Երիտասարդ զույգին, որը իր նախնիների ներկայության հետքերն է փնտրում, ասում են. «Ցավում ենք, բայց այստեղ հայեր չկան»: «Դուք Հայաստանում չեք»:

«Իհարկե: Սակայն չկա անգամ պատմական հիշողությո՞ւն: Հայերի հնագույն ներկայության մասին չկան անգամ հիշատակումնե՞ր հնագիտական թանգարաններում: Սա մի ողջ ժողովրդի ոչնչացում է, սա ոչ միայն 1915թ. ցեղասպանության, այլեւ բազմադարյա պատմության պաշտոնական լռությունն է»: Հենց սա են արձանագրում Մաթյեն եւ Աննան` Թուրքիայում անցկացրած իրենց մեղրամիսի ժամանակ:

Այս անձնական մասնակցությունը ֆիլմին չամոքվող կարոտաբաղձության էմոցիոնալ երանգ է հաղորդում: Սակայն ֆիլմը նաեւ իրական բովանդակություն ունի: Ճանապարհորդությունը հագեցած է հանդիպումներով, բնապատկերներով, քննարկումներով, ներկայացված են արխիվային փաստաթղթեր: Ֆիլմում սուր քննադատության է ենթարկվում ինստիտուցոնալիզացված պատմական սուտը, որն անվանվում է պետական ժխտողականություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ