News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մինչ Հայաստանում հաշմանդամության եւ մտավոր հետամնացության կարգ ունեցող երեխաների ծնողները հրաժարվում են նրանցից, այդ երեխաները հանձնվում են միջպետական որդեգրման` ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա եւ այլ երկրներ: Որդեգրողները դրանով ոչ միայն մարդասիրական մեծ քայլ են կատարում, այլեւ ազատվում են մի շարք հարկային պարտավորություններից իրենց երկրում: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ սոցապ նախարարությունից:

Նշենք, որ 2011թ-ի հունվարի 1-ի դրությամբ, կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թիվը կազմել է 148, որոնց 54 %-ն աղջիկներ են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից: Իսկ ՀՀ սոցապ նախարարութունից տեղեկացանք, որ Հայաստանում մոտ 9 հազար երեխա պետության կողմից հաշմանդամության կարգ է ստացել, որոնցից 550-ի ծնողները հրաժարվել են նրանց խնամակալությունից: Այստեղ հատկանշական է այն, որ Հայաստանում խնդիր է, ոչ միայն առողջ երեխաների որդեգրումը, այլ էլ ավելի մեծ խնդիր է այն հանգամանքը, որ հաշմանդամ երեխաների որդեգրման պրակտիկա Հայաստանում գոյություն չունի, հայերը նման երեխաների չեն որդեգրում:

Իհարկե, արտերկրի քաղաքացիները, հաշմանդամ երեխա որդեգրելով, մարդասիրական քայլի հետ մեկտեղ նաեւ, այլ խնդիրներ են լուծում: Օրինակ, ազատվում են հարկային պարտավորություններից, Շվեդիայում 1200 դոլար ամսական կենսաթոշակ են ստանում եւ այլ արտոնություններ: Այնինչ` Հայաստանում հաշմանդամության կարգ ունեցող երեխաները ամսական միջինը 18 հազար դրամ գումար են ստանում:

Սոցապ Նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի քաղաքացիներն ամբողջ աշխարհում խուսափում են հաշմանդամ երեխա որդեգրելուց: «Այլ հարց է, որ տատիկ պապիկներն են որդեգրում, քանի որ ծնողները հրաժարվել են իրենց երեխայից, բայց ուրիշի երեխայի չեն որդեգրում»: Ֆիզիկական արատով երեխաներին հիմնականում միջպետական որդեգրման են հանձնում, բայց մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին չեն որդեգրում»,- նշեց Հայրապետյանը:

Հարցին, թե հիմնականում, ո՞ր երկրներ են միջպետական որդեգրման հանձնում հայ երեխաներին, նա պատասխանեց, որ Ամերիկա, Իտալիա, Ֆրանսիա: «Եթե երեխայի մի մատը չկա կամ լավ չի տեսնում նրան կարելի է ինտեգրել հասարակությանը եւ դարձնել հասարակության լիարժեք անդամ»,- նկատեց Լ. Հայրապետյանը, հավելելով, որ թեեւ Հայաստանում հաշմանդամ երեխա պահելու համար հարկային արտոնություններ չկան, բայց եթե պետության կողմից հաշմանդամության կարգ է հաստատվել, ստանում են պետության կողմից նշանակված կենսաթոշակ, ինչպես նաեւ վերականգնողական աշխատանքներ են տարվում:

Նրա ներկայացմամբ, երբ նման երեխաները չափահաս են դառնում, նրանց տալիս են հաշմանդամության կարգ եւ արդեն իրենց կարգին համապատասխան վճարվում են ու, եթե ընտանիքը հրաժարված է, պետությունն է խնամքն իրականացնում, իսկ եթե ոչ` ընտանիքը: «Եթե ամբողջ կյանքի ընթացքում հաշմանդամության կարգից դուրս չեն գալիս, ուրեմն պետությունը ամբողջ կյանքի ընթացքում վճարում է»,-ասաց նա:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ