News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթի Վանաձորի աղբյուրների փոխանցմամբ` վերջերս հաշտվել են ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու իր երբեմնի մրցակից, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

«Նրանց հարաբերությունները ջերմացել են Դալլաքյանի`ՀՀԿ-ական դառնալուց հետո, երբ ՀՀԿ-ում որպես փոխհատուցում որոշվեց մեծամասնական ընտրակարգով առաջադրել Դալլաքյանին, իսկ Բաղդասարյանին ընդգրկել ՀՀԿ համամասնական ընտրացուցակում:

Ավելին, աղբյուրները պնդում են, որ Բաղդասարյանին պատկանող հեռուստաընկերությունն ակտիվորեն ցուցադրում է Դալլաքյանի քարոզչական նյութերը: Մեզ հետ զրույցում Բաղդասարյանն ասաց, որ իրենք երբեք էլ «խռոված չեն եղել, քանի որ խռովելը տղամարդուն վայել չէ. տղամարդը չի խռովում»,- գրում է թերթը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ