News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆիննական Panda Liquorice ընկերությունը բրիտանացի արքայազն Ուիլիամին անմահացրել է մատուտակով: Ապագա թագավորի 6 մետրանոց նկարը ստեղծվել է 3 հազար մատուտակի արմատներից: Դրա ստեղծման համար ծախսվել է հինգ ժամ, նկարի վրա աշխատել են չորս նկարիչ:

Արքայազնի արտասովոր նկարը ներկայացվելու է Մանչեսթրում կայանալիք ցուցահանդեսի ժամանակ, հաղորդում է  MIGnews-ը:

Նշվում է, որ ընկերությունը այդպիսով որոշել է շնորհավորել Քեմբրիջի հերցոգին` 30-ամյակի առթիվ, որը նշվելու է հունիսին: Նկարը ուղարկվելու է Ուիլիամին եւ նրա կնոջը, հերցոգուհի Քեթրինին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ