News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ շրջանակներում  Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միության ամրապնդումը պետք է գտնվի Հայաստանի ուշադրության կենտրոնում: Այդ մասին ապրիլի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը` ներկայացնելով ՀԿԿ-ի նախընտրական ծրագիրը:

Նրա խոսքով, պետք է ամբողջությամբ վերանայել Հայաստանի Սահմանադրությունը, որը ժամանակին Կոմկուսը բոյկոտել է: Երկրի Հիմնական օրենքի վերամշակման կարիք ունի, որը պետք է բխի Հայաստանի իրողություններից, իսկ այժմ այն կիրառում է պատճենահանված Սահմանադրություն, որը «փորձաքննություն է անցել ինչ-որ Վենետիկներում»:

Դատելով նախընտրական ծրագրից, Կոմկուսը ուշադրություն է դարձնում նաեւ երկրի ճիշտ կադրային քաղաքականությանը. «Բարձրացնելով դրանց պատասխանատվության մակարդակը, մենք կարող ենք վերջ դնել կաշառակերությանը եւ կլանների ձեւավորմանը: ԱԺ-ի հեղինակության բարձարցման համար պետք է օրենք ընդունել պատգամավորներին ետ կանչելու եւ նրանց անձեռնամխելիությունից զրկելու վերաբերյալ: Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ, անկախ զբաղեցրած պաշտոնից»:

Կոմունիստների առաջնորդը նշել է, որ պետք է օգտագործել բոլոր միջոցները, որպեսզի օգնել հայ ժողովրդի անվտանգության պահպանման երաշխիք հանդիսացող Ազգային բանակին: Ժողովուրդ-բանակ միությունը կարող է դառնալ պետության գլխավոր նպատակներից մեկը:

Միաժամանակ հայ կոմունիստները համոզված են, որ անհրաժեշտ է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմաստրատեգիական հարաբերությունները, պայքարել ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնման դեմ:

«20 տարվա ընթացքում մեր ժողովուրդը հազիվ է գոյատեւում: Ժողովուրդը պետք է ուղղի մեջքը, հպարտ նայի Խորհրդային սոցիալիստական Հայաստանի վերածնունդին: Ձեռք ձեռքի տալով, մենք պատրաստ ենք հանուն դրա գնալ քաղաքական պայքարի, որը տեղի կունենա մայիսի 6-ին: Հիշենք Վազգեն Առաջին կաթողիկոսի խոսքերը, ում մենք դասել ենք սրբերի շարքը. «Նոյեմբերի 29-ը (Հայաստանի խորհրդայնացման օրը-խմբ.), փրկեց հայ ժողովրդին ոչնչացումից »: Եկեք միասին փրկենք մեր երկիրը, մեր ժողովրդին,-նշվում է ՀԿԿ-ի նախընտրական ծրագրում:

Նշենք, որ երկարամյա պառակտումից հետո հայ կոմունիստները որոշել են միասնական ճակատով մասնակցել մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Կոմկուսը ավանդաբար հանդես է գալիս որպես ամենառուսամետ քաղաքական ուժ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ