News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական»  (CHP) կուսակցության ձերբակալված պատգամավոր Մեհմեդ Հաբերալի մոր թաղման ժամանակ արված սկանդալային լուսանկարը թուրքական հասարակության մեջ մեծ արձագանք է գտել։

Լուսանկարում «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, կուսակցության նախկին նախագահ Դենիզ Բայկալը եւ Մեհմեդ Հաբերալը քահ-քահ ծիծաղում են։

Ավելի ուշ հայտնի է դարձել, թե ինչի համար են կուսակից ընկերները այդքան ծիծաղել։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, CHP-ի անդամներից մեկն ասել է. «Այսօր եղանակը շատ լավ է, գարունը եկավ եւ հրաշալի արեւ է»։ Այդ պահին Դենիզ Բայկալն ասել է. «Ամեն ինչ կա, Բայց Դենիզը չկա»։ Այս խոսքից հետո բոլորը սկսել են ծիծաղել։

Հիշյալ լուսանկարը սոցկայքերում մեծ արձագանք է գտել։ Մեկնաբանություններում նշվում էին, թե շատ տգեղ երեույթ է թաղման ժամանակ նման ծիծաղը։

Նշենք, որ «Էրգենեկոն»-ի գործով ձերբակալված Մեհմեդ Հաբերալին մոր թաղմանը մասնակցելու համար  48 ժամով արձակուրդ էին տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ