News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը պարզաբանել է, թե ինչու է «Նիկա»-ի մրցանակաբաշխության ժամանակ Չուլպան Խամատովային հարցրել Պուտինի օգտին քարոզչական հոլովակի մասին: Նա հայտարարել է, որ դա արել է, որպեսզի լրատվական միջավայրում որ ոքի մոտ ենթադրություններ չմնան, թե Խամատովային տանջել են նկարահանումների ժամանակ:

«Ես լիովին վստահ եմ, որ Չուլպան Խամատովային ոչ ոք չի ստիպել նկարահանվել նախընտրական հոլովակում: Այս ողջ հիստերիան հորինել է մամուլը, իսկ Չուլպանը դա պաշտպանել է: Նա չի հերքել հորինվածնքները, քանի որ ձեռնտու է չհերքել եւ ասել. Գուշակեք ինքներդ»,-ասել է Սոբչակը:

Նա ընդգծել է, որ ամոթալի չի համարում փաստը, որ Խամատովան աջակցել է Վլադիմիր Պուտինին: «Ուղղակի պետք է այդ մասին ասել: Ինձ համար խնդիրն այն է, որ Չուլպանը չի խոսում եւ ներկայանում է որպես հանգամանքների զոհ»,-ասել է Սոբչակը, հաղորդում է «Միր»-ը:

Անդրադառնալով նրան, որ «Նիկա» մրցանակաբաշխությունն այն վայրը չէր, որտեղ կարելի էր նման հարց տալ Խամատովային, Սոբչակը պատասխանել է. «Ինձ միշտ ասում են, որ «դա տեղին չէ», իսկ դուք ինձ ասեք, թե որտեղ է տեղը, որտեղ ես կարող եմ հարցնել ԿԸՀ նախագահին ընտրությունների մասին, Չուլպանին` հոլովակի մասին, Վասիլի Յակիմենկոյին` «Նաշի» շարժման մասին: Ասացեք, ես կգնամ ու կհարցնեմ, ես պրոֆեսիոնալ եմ վերաբերում իմ աշխատանքին, բայց այդպիսի տեղեր չկան ու ստացվում է, որ մենք բոլորս տեղին չենք»:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին «Նիկա» մրցանակաբաշխության ժամանակ, Քսենյա Սոբչակը, ով նաեւ մրցանակաբաշխության վարողներից մեկն էր, Չուլպան Խամատովային հարցրել է, թե նա կնկարահանվե՞ր քարոզչական հոլովակներում, եթե չզբաղվեր բարեգործությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ