News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այս տարվա մարտի 28-ին Ռոսսելխոզբանկի կայքում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ բանկի դիտորդական խորհուրդը մարտի 26-ին որոշել է Հայաստանում բանկի ներկայացուցչություն բացել:

Թվում էր, որ թե կարելի է միայն ողջունել այդ քայլը, որն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում ռուսական եւ հայկական ընկերությունների համագործակցության խորացմանը: Բայց առաջանում եւս մեկ կարեւոր հարց: Խնդիրը հետեւյալն է:

Հիշենք ռուսական մեկ այլ խոշոր պետական կառույցի` «Ռոսագրոլիզինգի» գլխավոր տնօրեն` Նազարովի այցը Հայաստան, որը կայացել է 2011-ի դեկտեմբերին: Ինչպես երեւում է մամուլի ծառայության հաղորդագրությունից, ՀՀ նախագահի եւ վարչապետի հետ կայացած հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանում խոշոր գյուղատնտեսական նախագծերի իրականացման վերաբերյալ` միասնական կառույցի շրջանակներում` «Ռոսագրոլիզինգի» վերահսկողության ներքո:

Նշված պայմանավորվածությունը Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, մեծ ոգեւորություն է առաջացրել հայկական բիզնես միջավայրում` առաջին հերթին այն պատճառով, որ «Ռոսագրոլիզինգը» մեծ փորձ ունի եւ ծրագրային պորտֆել`զրոյից միջին եւ խոշոր գյուղատնտեսությունների ձեւավորման գործում, ինչպես նաեւ առաջատար համաշխարհային արտադրողներից տեխնիկայի եւ սարքավորումների մատակարարումներ արտոնյալ պայմանների ձեռքբերման գործում, այսինքն` հենց այն, ինչն անհրաժեշտ է ներկա պահին մեր ոչ այնքան ապրանքային ու ոչ այնքան արդյունավետ գյուղատնտեսությանը:

Այն տեխնիկական եւ խորհրդատվական օգնությունը, որը իր գործընկերներին տրամադրում է «Ռոսագրոլիզինգը» մեծ նշանակություն ունի Հայաստանի գյուղատնտեսության արդյունավետ զարգացման գործում: Տվյալ դեպքում, որպես զուտ ֆինասնաբանկային ինստիտուտ, այն հանդիսանում է անհրաժեշտ լրացում` Հայաստանում նոր խոշոր նախագծերի շրջանառվող միջոցների եւ առեւտրական օպերացիաների ֆինանսավորման համար:

Տեղեկությունն այն մասին, որ Ռոսսելխոզբանկը միակողմանի կարգով ներկայացուցչություն է բացում Հայաստանում, որոշ կասկածներ է առաջացնում այդ քայլի արդյունավետության վերաբերյալ` ելնելով ինչպես ռուսական, այնպես էլ հայկական գյուղատնտեսական արտադրողների շահերից: Ինչպես հայտնի է, օգնության կարիք ունի գյուղատնտեսությունը, իսկ բանկի ներկայացուցչության բացումը աննկատելի իրադարձություն կլինի Հայաստանի` բավականաչափ կայացած բանկային համակարգի համար:

Հույս ունենք, որ գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի եւ ՌԴ կառավարությունների միջեւ համապարփակ պայմանավորվածությունները, որը օժանդակություն է ստացել ՌԴ առաջին փոխվարչապետ Զուբկովի` այս տարվա փետրվարին կայացած հանդիպման ժամանակ, իրականացվելու են այն տեսքով, որով նախապես առաջարկվում էին: Բնական է, որ ռուսական կառույցների մասնակի եւ ոչ համակարգված մուտքը բավական քիչ արդյունավետություն է ունենալու եւ, փորձագետների կարծիքով, ոչ մի դրական ազդեցություն չի ունենալու մեր գյուղատնտեսության վրա, այլ ընդհակառակը, հերթական «գալոչկան» միջկառավարական հարաբերություններում, որոնք իրականում ունեն փոխադարձ համագործակցության հսկայական ներուժ:

Դավիթ Հայրապետյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ