News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատրաստվում է Սիրիա ուղարկել միջազգային դիտորդական խումբ: Բանաձեւի նախագիծը քննարկվել է կազմակերպության Նյու Յորքի գրասենյակում:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հաղորդել է, որ առաքելությանը նաեւ ռուս դիվանագետ կմասնակցի, հաղորդում է ՆՏՎ-ն:

AP-ը տեղեկացնում է, որ բանաձեւի տեքստի համաձայն` կառավարությունը կպարտավորվի ապահովել երկրում դիտորդների անխոչընդոտ շրջագայությունը եւ անձամբ ցանկացած մարդու հարցաքննելու իրավունքը:

Բացի այդ, ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւում  սիրիական կառավարությանը կոչ է արվում զորքերը դուրս բերել բնակավայրերից ու քաղաքներից:

Սիրիայի կողմից պայմանը չկատարվելու դեպքում կքննարկվեն հետագա միջոցառումները: 

ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը հայտարարել է, որ Դամասկոսը մինչեւ վերջ չի իրականացրել Սիրիայում իրավիճակի կարգավորման իր ծրագիրը: Անանը Անվտանգության խորհրդին կոչ է արել հնարավորինս ազդել Դամասկոսի վրա, որպեսզի վերջինս սիրիական քաղաքներից դուրս բերի ռազմական տեխնիկան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ