News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Աշխարհը տոնում է Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը (World Rock-n-roll Day): Սա բոլոր նրանց տոնն է, ում համար ռոք-ն-ռոլը ոչ միայն երաժշտություն է, այլեւ կենսակերպ:

Տոնն ամեն տարի նշվում է ապրիլի  13-ին, թեպետ տոնի  հիմք հանդիսացած իրադարձությունը տեղի է ունեցել 1954թ. ապրիլի 12-ին, երբ Բիլ Հեյլին ձայնագրեց  Rock Around The Clock սինգլը:

20-րդ դարի  կեսերին հանգիստ եւ զգացմունքային երաժշտությանը զուգահեռ Ամերիկայում տարածված էր նաեւ այլ` բարձր, ռիթմիկ, եռանդուն ռիթմ-ընդ-բլյուզը:

Մի երեկո Քլիվլենդի ռադիոկայանի դիջեյ Ալան Ֆրիդը համարձակվեց եթեր հեռարձակել ռիթմ-ընդ-բլյուզ ոճի ձայնագրություն: Իսկ սպիտակ հանրությանը  չցնցելու համար այլ անուն հորինեց` ռոք-ն-ռոլ, գրում է Calend-ը:

Ռոք-ն-ռոլի  առաջին սպիտակամորթ  կատարողը երգիչ-կիթառահար  Բիլ Հեյլին դարձավ, ում երգերը մեծ հաջողություն ունեցան:  Ուղղության հիմնադիրներից էր նաեւ լեգենդար Էլվիս Փրեսլին, որը մի քանի սերունդների կուռքը դարձավ:

1960-ռոք-ն-ռոլի նոր ոճ ի հայտ եկավ` փոփ-ռոք: Լիվերփուլյան քառյակն իր երգերով աշխարհին համակեց «Բիթլսամանիայով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ