News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Հետաքննությունների դաշնային բյուրոն որոշում է ընդունել, որով  հյուսիսկովկասյան զինյալների առաջնորդ Դոկու Ումարովը մեղադրվում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի վրա հարձակվելու մեջ, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական եւ ուկրաինական հատուկ ծառայությունները կանխել են Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձը: Ահաբեկիչները ձերբակալվել էին փետրվարի սկզբին Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում: Կասկածյալներ Ադամ Օսմաեւը, որը 2007 թվականից հետախուզվում է Մոսկվայում Հաղթանակի օրն ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով, եւ Իլյա Պյանզինը «Առաջին ալիքի» հարցազրույցում հայտարարել են, որ նախատեսել էին սպանել Պուտինին անմիջապես նախագահական ընտրություններից հետո: Ըստ ահաբեկիչների` իրենք պատրաստվում էին պայթեցնել վարչապետի շարասյունը: Նրանց խոսքով` Պուտինի սպանության պատվիրատուն եղել է չեչեն ահաբեկիչների ղեկավար Դոկու Ումարովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ