News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Կիպրոսի առողջապահության ծառայության պաշտոնյան հայտնել է, որ երկու տարեց մարդ է մահացել  ջերմային հարվածից մեկ շաբաթ տևած շոգից հետո, երբ հունիս ամսվա համար ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել Միջերկրական ծովի արևելյան կղզում, հաղորդում է PA Media-ն:

Եվս երեք տարեց հիվանդ ծանր վիճակում է, հայտնել է Առողջապահության պետական ​​կազմակերպության ներկայացուցիչ Խարալամբոս Խարիլաուն։

Կղզում ջերմաստիճանը ողջ շաբաթվա ընթացքում   40 աստիճան C-ից բարձր է եղել:

Բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամիները խոչընդոտել են նաև հրշեջների աշխատանքին, այդ թվում՝ մայրաքաղաք Նիկոսիայի հարավ-արևմուտքում գտնվող լեռնային շրջանում, որտեղ այրվել է ավելի քան 3,2 քառ․ կմ անտառ, ինչը սպառնում է մի ամբողջ գյուղի։

Անցյալ շաբաթ Պաֆոս կղզու արևմտյան շրջանի երկու գյուղի 49 բնակիչ տարհանվել և տեղավորվել էր հյուրանոցներում, քանի որ անտառային հրդեհը սպառնում էր նրանց տներին։ Հունաստանից և Հորդանանից ժամանած ինքնաթիռները միացել են հրդեհաշիջման աշխատանքներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շոգի պատճառով Աթենքի բոլոր հնագիտական ​​վայրերը փակ են եղել զբոսաշրջիկների համար
Սպասվում է, որ ամբողջ երկրում ջերմային ալիքը կտևի առնվազն մինչև երկուշաբթի, հինգշաբթի օրը ջերմաստիճանը...
Եղանակը Հայաստանում
Հուլիսի 19-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ...
Եղանակը Հայաստանում. շոգը կնահանջի, կլինեն անձրեւներ
Հանրապետության մարզերի մեծ մասում հուլիսի 18-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ...
Հունաստանում խիստ շոգի պատճառով բացօթյա աշխատանքը սահմանափակվել է
Շինարարության  աշխատողները և սննդի առաքիչները, ինչպես նաև նավավարները...
Եղանակը Հայաստանում
Հուլիսի 17-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ...
Իտալիայում սաստիկ շոգից չորս մարդ է մահացել
Վտանգի կարմիր մակարդակը նշանակում է, որ շոգն այնքան ուժեղ է, որ սպառնում է ոչ միայն խոցելի բնակչության, այլև վտանգավոր է անգամ ակտիվ և առողջ մարդկանց առողջության համար...
Ամենաշատ