News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հերթական գործողությունն է անցկացրել Զաքաթալայում, որի ընթացքում ձերբակալվել են երկու անձ: Նրանց մոտ հայտնաբերվել են զենք, զինամթերք եւ պայթուցիկ սարքեր: Այդ մասին հաղորդում է APA-ն` նշելով, որ դա օրերս Գյանջայում սկսված օպերացիաների շարքից է:

Ավելի վաղ NEWS.am-հաղորդել է, որ ապրիլի 6-ին, Ադրբեջանի մեծության երկրորդ քաղաքում` Գյանջայում զինված միջադեպ է տեղի ունեցել: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել «Մասխարա» պուրակում` անօրինական զինված խմբավորումների անդամների եւ իրավապահների միջեւ: Երկու կողմից էլ կան զոհեր եւ վիրավորներ:

Հիշեցնենք նաեւ, որ ապրիլի 12-ին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը կրկին հանցագործների խմբավորում է բացահայտել, որի անդամները մեղադրվում են Իրանից Ադրբեջան մեծ քանակության զենք ու զինամթերք, ինչպես նաեւ թրմանյութերի խոշոր խմբաքանակ տեղափոխելու մեջ: Տեղեկության համաձայն, ձերբակալվածների մեջ կան Իրանի եւ Ադրբեջանի քաղաքացիներ, թվով 7 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ