News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որը մեկնել էր Աստրախան աջակցելու հացադուլավորներին, իր միկրոբլոգում բողոքել է, որ LifeNews-ի լրագրողներն իրեն հետապնդում են նաեւ այնտեղ: 

«Գնացի տաքսիստների գործադուլին: Գաբրելյանովի Լայֆնյուզն ինձանից ոչ մի քայլ հետ չի մնում», - գրել էր նա:
Հայտնի ռուս բլոգեր Danila Lindele-ն իր հերթին հայտնւոմ է, որ հրատարակչության լրագրողները  «վիճում են Նավալնիի եւ Յաշինի հետ, նեղանում են, որ իրենց ոչ մի տեղ  չեն տանում», հայտնում է «Ռոսբալտը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, Սոբչակի եւ LifeNews-ի միջեւ սկանդալը բռնկվել էր այն բանից հետո, երբ   News Media հոլդինգի նախագահ Աշոտ Գաբրելյանովը ՆԳՆ-ի Մոսկվայի ԳՎ-ում բողոքել էր Սոբչակի, ինչպես նաեւ ընդդիմադիրներ Իլյա Յաշինի եւ Անաստասիա Օգնեւայի դեմ, որոնց մեղադրել էր հրատարակության երկու աշխատակիցների վրա հարձակման մեջ:

Լրագրող Նաստյա Կոնովալովան պատմել էր ղեկավարին, որ իրենցից խլել էին կրիչը, ջարդել խցիկը: Դեպքը տեղի էր ունեցել  Տվերի  ճեմուղու ռեստորանի մոտ: Խոսքը գնում է  «Տվերբուլ» ռեստորանի մասին, որը բացել էր Սոբչակը 2011 թվականին: Յաշինի եւ Սոբչակի դեմ քրեական գործ է հարուցվել ուրիշի գույքի կանխամտածված ոչնչացման  առնչությամբ: 

Սոբչակը մտադիր է պատասխան հայց ներկայացնել News Media-ի գործադիր տնօրեն Աշոտ Գաբրելյանովի դեմ: Հայցի առարկա պետք է դառնա  «լրագրողներին ծեծելու վերաբերյալ ի սկզբանե սուտ հերյուրանքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ