News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կիմ Չեն Ընը, որը վերջերս ստացել էր Աշխատանքային կուսակցության քարտուղարի պաշտոնը, ստանձնել է նաեւ ԿԺԴՀ-ի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին հայտնել էր  Կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿՀԳ):

Պաշտպանության հանձնաժողովը Հյուսիսային Կորեայի ռազմական իշխանության գերագույն օրգանն է: Նրա ղեկավարի պաշտոնն ստանալով` Կիմ Չեն Ընն ստացել է երկրում լիիրավ իշխանությունը:

Ավելի վաղ Կիմ Չեն Ընն արդեն նշանակվել էր մնացած գլխավոր պաշտոններում` Օդային ուժերի գլխավոր հրամանատար, Աշխատանքային կուսակցության Կենտրոնական ռազմական հանձնաժողովի ղեկավար եւ կուսակցության առաջնորդ: Բացի դրանից,նրան է պատկանում «Մեծ հետնորդ»  ոչ պաշտոնական տիտղոսը:

Կիմ Չեն Ընը դարձել է ԿԺԴՀ-ի  ղեկավարը 2011 թվականի վերջին, իր հոր` Հյուսիսային Կորեայի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի մահվանից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ