News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը պատրաստվում է դառնալ Եվրամիության ասոցիացված անդամ: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց բարձրաստիճան եվրոպացի մի դիվանագետ, որ ցանկացավ գաղտնի մնալ, Եվրամիությանը Հայաստանի ասոցիացված անդամության բանակցությունները կսկսվեն արդեն 2010թ. եւ դժվար թե երկար ձգվեն, քանի որ այդ հարցում ԵՄ-ն Հայաստանի նկատմամբ հատուկ խնդիրներ չունի:

Նա նաեւ հայտնեց, որ 2010թ.-ին բանակցություններ են սկսվելու հարեւան Վրաստանի հետ: Նրա խոսքով, Վրաստանը եւս հատուկ խնդիրներ չունի: Որոշակի դժվարություններ ունի Ադրբեջանը, քանի որ այդ երկիրը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ: Սակայն, ինչպես նկատեց դիվանագետը, ԵՄ-ն պետք է այնպիսի լուծման հասնի, որը թույլ կտա երեք հանրապետություններին միաժամանակ դառնալ Եվրամիության ասոցիացված անդամ: Նա հատուկ նշեց, որ ԵՄ-ին ասոսցիացված անդամությունը փաստացի չի տարբերվում սովորական անդամությունից: «Դրանք ուղղակի տարբեր կարգավիճակներ են, բայց ասոցիացված անդամները ունեն նույն իրավունքներն ու արտոնությունները, ինչ սովորական անդամները»,- նկատեց դիվանագետը:

Նա նշեց, որ բանակցությունների ընթացքում հաշվի են առնվելու տարբեր ոլորտների առանձնահատկությունները՝ լինեն դրանք օրենսդրական, թե տնտեսական ու քաղաքական։ Դիվանագետի խոսքով, բանակցությունների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու հարավկովկասյան երկրների ժողովրդավարացմանը, քանի որ այդ հարթության վրա բոլոր երեք հանրապետություններն էլ խնդիրներ ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ