News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նորվեգացի Անդերս Բերինգ Բրեյվիկը, ով մեղադրվում է 77 մարդու սպանության մեջ, որոշել է ապացուցել, որ իր գործողություններն ինքնապաշտպանություն են եղել, հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով Dagbladet-ը:

Բրեյվիկի պաշտպան Գեիր Լիպեստադը հայտարարել է, որ օրենքով ինքը պարտավոր է կատարել իր հաճախորդի ցանկությունը, մասնավորապես, հաշվի առնել այն փաստը, որ պաշտպանության նման ճանապարհը չի վնասի Բրեյվիկի վիճակին: «Իհարկե, մենք հասկանում ենք, որ նման պաշտպանությամբ մենք հեռու չենք գնա, բայց նրա դիրքորոշումը ներկայացնելը մեր պարտականությունն է»,-ասել է պաշտպանը:

Նշենք, որ Նորվեգիայում, 2011-ի հուլիսի 11-ին Բերյվիկի կատարած կրկնակի ահաբեկչությանը զոհ է գնացել 77 մարդ:

Մարտի 7-ին Բրեյվիկին պաշտոնապես ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել: Մեղադրական եզրակացության համաձայն, նրան մեղադրում են հասարակությունն ապակայունացնելու նպատակով ահաբեկչություններ կատարելու եւ սպանությունների մեջ: Բրեյվիկն իրեն մեղավոր չի համարում:

Այս գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին: Նորվեգիայի օրենսդրությամբ, Բրեյվիկը կարող է ազատազրկվել մինչեւ 21 տարի ժամանակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ