News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Apple» ընկերությունը թողարկել է նոր «iPhone» սմարթֆոնի նախատիպը, որը նախատեսված է ներքին թեստավորման համար, տեղեկացնում է  aif.ru-ն:

Ընկերության աղբյուրների տվյալներով` N96 կոդային անվանումով սարքը  ստեղծվել է` A5X պրոցեսորի, որով գործելու է, աշխատունակությունը փորձարկելու համար:

Այս նախատիպը պատրաստվել է նախորդ` «iPhone 4» եւ «iPhone 4S» մոդելների դիզայնով` սարքի իրական արտաքին տեսքի մասին տեղեկատվական արտահոսքից խուսափելու համար:

Աղբյուրը հաղորդում է նաեւ «iPod touch» նավագարկչի հաջորդ մոդելի մասին, որի վրա ներկայումս ընկերությունն ակտիվորեն աշխատում է: Նոր սարքավորման տեխնիկական բնութագիրն առայժմ հայտնի չէ, սակայն նախորդ տարբերակի հետ փոփոխությունները մեծ են լինելու:

Հավանական է համարվում, որ «iPhone»-ը եւ «iPod touch»-ը շուկայում կհայտնվեն 2012-ի տարեվերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ