News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 13-ին, ժամը 22.37-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ 18.30-ի սահմաններում Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2105» մակնիշի 18 ԼՕ 016 պետհամարանիշով եւ «Օպել Օմեգա» մակնիշի 26 ԼՏ 477 պետհամարանիշով ավտոմեքենաները, որի հետեւանքով «ՎԱԶ-2105»-ի վարորդ, 37-ամյա Վահե Հակոբյանը զոհվել է, իսկ «Օպել Օմեգա»-ի վարորդ, 26-ամյա Հովիկ Հարությունյանը եւ ուղեւորներ, 7-ամյա ծնված Էդգար Խաչատրյանը, 41-ամյա Մարատ Հովակիմյանը, 13-ամյա  Արտյոմ եվ 11-ամյա Հովիկ Բադալյանները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ