News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի զարգացմման համար ահրաժեշտ է ստեղծել կլաստերներ: Այդ մասին այսօր` ապրիլի 14-ին Դիլիջանում ընթացող ՏՏ ոլորտի «Առանց փողկապների հանդիպման» ժամանակ հայտարարեց ինովացիաների եւ զարգացման տեխնոլոգիաների գծով USAID փորձագետ Փիթեր Վիլսոնը: Նա կլաստերը բնութագրեց որպես փոխհամակցված ընկերությունների աշխարհագրական կենտրոնացում, որտեղ ընկերությունները եւ մրցակցում են, եւ նաեւ համագործակցում: Հայաստանի Ամերիկյան Համալսարանի խորհրդական Վաչե Կիրակոսյանը (ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՏՏ ոլորտը կանոնակարգող վարչության նախկին պետ) հարցրեց, թե արդյո՞ք այդքան կարեւոր է աշխարհագրական կենտրոնացումը ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները հաշվի առնելով: Ամերիկացի փորձագետը պատասխանեց, որ նոր տեխնոլոգիաները նպաստում են, որպեսզի ցանցերը մեծ լինեն, բայց բոլոր դեպքերում առանց աշխարհագրակկան սահմանների կլաստերը չի կարելի դիտարկել:

Որպես կլաստերի օրինակ նա նշեց Սիլիկոնային հովիտը ԱՄՆ-ում: Ըստ Փ. Վիլսոնի` զարգացած երկրների կառավարությունները մեծ ներդրումներ են կատարում կլաստերների զարգացման համար, վերջին շրջանում դրան միացել են նաեւ Կենտրոնական Ասիայի երկրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ