News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

«Sony Pictures» ստուդիան եւ Վայնշտեյն եղբայրների ընկերությունը պաշտոնապես հայտարարել են, թե ինչի մասին է հանրահայտ ռեժիսոր Քվենտին Տրանտինոյի նոր ֆիլմը:

Ինչպես տեղեկացնում է «The Hollywood Reporter»-ը, «Ազատագրված Ջանգոն» ֆիլմում երաժիշտ եւ դերասան Ջեյմի Ֆոքսը խաղում է գլխավոր հերոսի` ԱՄՆ հարավային մասում դաժան տերերից ազատված ստրուկի դերը: Նրա մեղսակցի դորում հանդես է գալիս Քրիստոֆ Վալցը, գրում է «Ռոսբալտը»:

Տարանտինոն, ով Սերջո Լենոեի վաղեմի երկրպագուն է եւ վեսթերնի սիրահար,  ֆիլմը նկարահանում է սեփական սցենարով: Ֆիլմը ԱՄՆ-ում էկրաններ դուրս կգա դեկտեմբերի 25-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ