News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Թուրք-հունական Փազարքուլեյի սահմանակետով Հունաստան մտնել ցանկացող  22-ամյա մի գերմանացու ճամպրուկի պարունակությունը զարմացրել է մաքսատան աշխատակիցներին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ մաքսատան աշխատակիցները կանգնեցրել են կասկածելի թվացող մի երիտասարդի եւ բացել նրա ճամպրուկը։ Թե մաքսատան աշխատակիցները, թե սահմանը հատել ցանկացող քաղաքացիները շատ են զարմացել, երբ ճամպրուկից դուրս է եկել 20-ամյա լիբանանցի մի երիտասարդ։

Լիրբանանցի երիտասարդին տեղափոխել են ոստիկանություն եւ համապատասխան փաստաթղթային ստուգումներից հետո նրան կարտաքսեն Թուրքիայից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ