Անցած երկու օրերին A/H1N1 գրիպով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 35 մարդու: Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանի բոլոր պոլիկլինիկաները ապահովված են «Տամիֆլյու» դեղամիջոցով, որոնք անհրաժեշտության դեպքում բնակչությանը բաժանվելու են անվճար:
Ավելի վաղ առողջապահության նախարարը կառավարությանն առաջարկել էր ժամանակավորապես փակել բոլոր դպրոցները: