News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Կա ուժ, որը դրդում է Ադրբեջանին պատերազմի: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի անդամ, Լիտվայի նախկին նախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսը: Նրա խոսքով, «Ադրբեջանը պետք է հասկանա դա եւ լուծի Ղարաբաղի խնդիրը արդար եւ խաղաղ ճանապարհով»:

Ինչպես հաղորդում է «Գռուզիա Online»-ը, Լանդսբերգիսը նշել է, որ Ադրբեջանը չպետք է կրկնի Վրաստանի սխալը եւ պետք է ձեռնարկի համբերատար, հանգիստ քայլեր, ամրացնի կապերը միջազգային կազմակերպությունների հետ եւ պարբերաբար տեղեկացնի նրանց ԼՂ խնդրի մասին:

«Եթե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմ սկսվի, դրանից կշահի միայն երրորդ կողմը, որովհետեւ նա երկու կողմերին էլ զենք զինամթերք կվաճառի: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, հնարավոր է միայն խաղաղ կարգավորում` միջազգային իրավունքի հիման վրա»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ