News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր` ապրիլի 16-ին, ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային եւ նրա տեղակալ Օլեգ Կուլեբային:

ԿԸՀ մամլո ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Եվգենի Սլոբոդան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ԱՊՀ դիտորդական առաքելության կազմը եւ գործունեության կազմակերպման սկզբունքները: Նրա փոխանցմամբ` առաքելության նպատակն է գնահատել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքը, ընտրական մթնոլորտը եւ ընտրություններից հետո հանդես գալ համապատասխան առաջարկություններով:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, բարձր գնահատելով միջազգային դիտորդական առաքելությունների դերը ընտրական գործընթացներում, ընդգծել է վերջիններիս կողմից հրապարակվող` ընտրությունների վերաբերյալ զեկույցների կարեւորությունը: Տիգրան Մուկուչյանը ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարի խնդրանքով ներկայացրել է ընտրական օրենսգրքի նոր կանոնակարգումները, նախընտրական քարոզչության ընթացքը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատարաստական աշխատանքները:

Հանդիպման ավարտին Եվգենի Սլոբոդան հաջողություն է մաղթել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գալիք խորհրդարանական ընտրությունները նախապատրաստելու եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու գործում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ