News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը


Իտալական թանգարաններից մեկի տնօրենը հրապարակայնորեն այրել է կտավներից մեկը, դրանով իր բողոքը հայտնելով մշակույթի խնդիրների հանդեպ իշխանությունների անտարբեր վերաբերմունքի առիթով:

Զոհ է գնացել ֆրանսիացի նկարիչ Սեվերին Բուգինյոնի` Կազորիա քաղաքի ժամանակակից արվեստների թանգարանում գտնվող կտավը: Թանգարանի տնօրեն Անտոնիա Մանֆրեդին այն այրել է ապրիլի 17-ի երեկոյան` թանգարանի մուտքի առաջ: Կտավի հեղինակը իր ստեղծագործությունն այրելու ընթացքին հետեւել է ինտերնետով` ուղիղ եթերով: Ենթադրվում է, որ նա նախապես համաձայնություն է տվել ակցիայի ժամանակ իր նկարներից մեկն այրելու գաղափարին:

Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս յուրատեսակ ակցիան կշարունակվի, եթե իշխանությունները ոչ մի կերպ չարձագանքեն թանգարանի տնօրենի պահանջներին: Ենթադրվում է, որ հաջորդ նկարը նա կայրի այսօր` ապրիլի 18-ի երեկոյան:

Այս անգամ նա ընտրել է նեոպոլիտանյան նկարչուհի Ռոզարիա Մատարեզեի կտավներից մեկը, հաղորդում է NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ