News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբներ» հենակետում հրազենային վնասվածքից ` ապրիլի 18-ին ծանր վիրավորված  ժամկետային զինծառայող` 22-ամյա Կարեն Մովսիսյանին երեկ վիրահատել են եւ նրա կյանքին, այլեւս վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նշենք, որ նույն հենակետում հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 18-ին ժամը 13:20-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի դիակը, մեկ այլ զինծառայող ստացել է հրազենային վիրավորում: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցենք, որ  NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբներ» հենակետում հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, եւս մեկ ժամկետային զինծառայող` 22-ամյա Կարեն Մովսիսյանը ծանր վիրավորվել է: Նրանք երկուսն էլ զորակոչվել էին Արաբկիրի զինկոմիսարիատից 2010թ. գարնանը եւ առաջիկայում պետք է զորացրվեին: Առայժմ հայտնի չէ  զինվորի մահվան ստույգ պատճառը:

NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը նշել էր, որ դեպքը տեղի է ունեցել մոտ երկու ժամ առաջ, եւ ըստ իրեն հասած տեղեկատվության, թշնամու արձակած կրակոցների պատճառով: Գյուղապետի փոխանցմամբ` դեպքից հետո 1.5-2 ժամ գյուղի տարածքում կրակոցներ են լսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ