News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Համաճարակների առկայության պարագայում ուսումնական հաստատությունների փակումը կանխարգելիչ դասական միջոցառում է, եւ դրա մեջ արտառոց ոչինչ չկա»,- դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Նշելով, որ A/H1N1 գրիպի՝ «խոզի գրիպի», տարածման կանխարգելման համար նախեւառաջ պետք է պահպանել հիգիենայի կանոնները, ոլորտի ներկայացուցիչը կոչ արեց կասկածելի ախտանշաններ նկատելու դեպքում անհապաղ դիմել բժշկի, ով եւ կարող է ախտորոշել՝ «խոզի գրիպի» դեպք է դա, թե պարզապես սեզոնային գրիպ է։

Հիվանդության կանխարգելման մեկ այլ արդյունավետ միջոց դիտարկելով զանգվածային պատվաստումները՝ Ա. Բաբլոյանը տեղեկացրեց, որ այդպիսիք Հայաստանում դեռեւս չեն իրականացվում, եւ միջոցառումները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ կառավարությունը Հայաստան կներմուծի պատվաստանյութի անհրաժեշտ քանակը։ Դիտարկմանը, թե A/H1N1 գրիպի դեմ պատվաստանյութի մասին տեղեկությունները հակասական են եւ, տեղեկությունների համաձայն, ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում պատվաստվողների շրջանում, մասնագետը նկատեց, որ նման տեղեկություններ իրականում կան եւ ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդ պատվաստվելուց առաջ նախեւառաջ պետք է համապատասխան ստուգումներ անցնի։ «Հայաստանում ֆրանսիական դեսպանատունն, օրինակ, երեք օր է, ինչ իր քաղաքացիների շրջանում A/H1N1 գրիպի դեմ պատվաստումներ է իրականացնում, եւ անհանգստացնող արդյունքներ մինչ այժմ չեն գրանցվել»,- եզրափակեց Ա. Բաբլոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ