News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրամիության արտաքին կապերի եւ ընդհանուր հարցերի նախարարների խորհուրդը նախատեսում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ ասոցիացված անդամության հարցերի համաձայնության շուրջ բանակցություններ սկսել։ Դեկտեմբերի 8-ին հաստատված Խորհրդի եզրակացություններում այդպիսի որոշում կա, որը վերաբերում է հատկապես Հարավային Կովկասի երկրներին։ Փաստաթղթում նշված է, որ ԵՄ-ն մոտ ժամանակներս նախատեսում է հաստատել բանակցությունների սկսման համար անհրաժեշտ համապատասխան որոշումները։

«Խորհուրդը ողջունում է ասոցիացված անդամության մասին բանակցությունների ծրագրի դիրեկտիվների ներկայացումը, որոնք ուղղված են ամբիցիոզ եւ ընդգրկուն համաձայնությունների ձեռքբերմանը, եւ որը առաջ է անցնում գործող պարտավորություններից, հաշվի առնելով յուրաքանչյուր երկրում առկա առանձնահատկությունները»,- նշված է ԵՄ նախարարների խորհրդի եզրակացությունում։

Փաստաթղթում նշված է նաեւ տարածաշրջանի Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրների հետ խորը եւ բազմակողմանի ազատ առեւտրային գոտի ստեղծելու ԵՄ պատրաստակամության մասին։

«Խորհուրդն ընդգծում է քաղաքական ասոցիացիաների եւ ԵՄ-ի գործընկեր երկրների տնտեսական զգալի ինտեգրացիայի կարեւորության մասին»,- ասված է եզրակացությունում։

Խորհուրդը ողջունել է Հայաստանի, Ադրբեջանի, եւ Վրաստանի Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու պարտավորությունը, եւ պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս նպաստել Հարավային Կովկասում կայունությանը, համագործակցությանը եւ բարեկեցությանը, այդ թվում՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել տեխնիկական ծրագրերի տրամադրման միջոցով։

Տեղեկանենք, որ այսօր Բրյուսելում ընթանում է Եվրամիության արտաքին կապերի եւ ընդհանուր հարցերի նախարարների խորհրդի նիստը, որի շրջանակում նախատեսված է «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների նախարարների համաժողովը։ Համաժողովին կմասնակեն ԵՄ եւ «Արեւելյան գործընկության» անդամ երկրների արտգործնախարարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ