News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

2008 թվականին վախճանված ընդդիմադիր օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլին Վրաստանի Պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան  աշխատակից Սանդրո Քավսաձեին առաջարկել էր վերացնել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:

Նման սենսացիոն հայտարարությամբ «Ասավալ-դասավալի» թերթում տված հարցազրույցում հանդես է եկել Ռուսաստանում ապրող փոխգնդապետ Սանդրո Քավսաձեն, որը նախկինում եղել է Վրաստանի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ղեկավարը: 

Նա հայտարարել է, որ այդպիսով Բադրի Պատարկացիշվիլին ցանկացել է վրեժ լուծել նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան համար, որը վախճանվել էր 2005 թվականին, ըստ պաշտոնական վարկածի` գազի թունավորումից: «Ժվանիային սպանել էին, քանի որ նա Սահակաշվիլիի համար վտանգ էր ներկայացնում, ցանկանում էր վերցնել իշխանությունն իր ձեռքը:  Ժվանիան եւ Պատարկացիշվիլին ցանկանում էին տապալել Սահակաշվիլիին», - պատմել է Քավսաձեն, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

Պաշտպանական գերատեսչության նախկին աշխատակցի խոսքով` սկզբում Սահակաշվիլիին վերացնելու համար Պատարկացիշվիլին Ռուսաստանում վարձել է երկու մարդասպանների, որոնք բնակվում էին գաղտնի բնակարանում, բայց պատահաբար բացահայտվել էին, երբ ստիպված սպանել էին բնակիչների մոտ ստուգման եկած ոստիկանին: Դրանից հետո  Պատարկացիշվիլին հրամայել է սպանել վարձկաններին, որպեսզի նրանց մասին տեղեկատվությունը հանրության սեփականություն չդառնա: Սպանված մարդասպանների դիակները տեղափոխել են Աբխազիա, ասել է Քավսզաձեն:

Դրանից հետո  Պատարկացիշվիլին  նրան 50 մլն դոլար է առաջարկել Սահակաշվիլիին վերացնելու համար, բայց փոխգնդապետը հրաժարվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ