News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները բավականին լավ են, դրանք հիմնված են փոխադարձ վստահության վրա: Այդ մասին հայտարարել է  այցով Բաքվում գտնվող Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը:

Ինչպես հայտնում է  «ԱՊԱ»-ն, Իսրայելի ԱԳ նախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ քաղաքական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա եւ զարգանում են: «Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւի ապրանքափոխանակության ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի: Ես Բաքվում հանդիպումներ եմ անցկացրել նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ:

Հանդիպումներին քննարկվել է միջազգային քաղաքականության ամբողջ շրջանակը, տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ Իրանի հետ կապված հարցը: Ադրբեջանը միջազգային ասպարեզում զբաղեցնում է  իրեն հասանելի տեղը: Ձեր երկիրը համարվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի  ոչ մշտական անդամ, եւ այստեղ է կայանալու  «Եվրատեսիլ» հանրահայտ մրցույթը»,-ասել է նա:

Լիբերմանը հերքել է Ադրբեջանի տարածքում ռազմակայաններ տեղադրելու մասին լուրերը:  «Իսրայելի կողմից Ադրբեջանի տարածքում ռազմակայաններ տեղադրելու մասին լուրերն անհիմն են: Նման լուրերը գիտական ֆանտաստիկայի ժանրից են եւ չեն համապատասխանում իրականությանը: Նման լուրեր գրում են  հարուստ երեւակայություն ունեցող մարդիկ», - ասել է նա:

Հիշեցնենք, Foreign Policy ամսագրի մարտի 28-ի  հոդվածում նշվել էր, որ Իսրայելին հասանելի են դարձել Ադրբեջանի ավիաբազաներն` Իրանին հարված հասցնելիս դրանք օգտագործելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ