News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր` ապրիլի 23-ին, ընդունել է  Հայաստանում Չինաստանի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ժաո Մինվենի գլխավորած պատվիրակությանը եւ քննարկել երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Դեսպանի պաշտոնակատարը հայտնել է, որ  ՉԺՀ գերագույն ժողովրդական դատախազությունն ընդունել է  ՀՀ գլխավոր  դատախազի հրավերը, եւ 2012թ. հունիսի 9-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանի գերագույն ժողովրդական դատախազ Ցաո Ցզյանմինի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան:

Կողմերը վստահություն են հայտնել, որ այն խթան կհանդիսանա համագործակցության զարգացման համար` նախանշելով կոնկրետ ուղղություններ:

Ի դեպ նշենք, որ Հայաստանի եւ Չինաստանի դատախազությունները համագործակցության մասին հուշագիրն ստորագրել են դեռեւս 1998թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ