News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օսմանյան Թուրքիայում 1915-1922թթ իրականացված ջարդերից փրկված ականատես 123 մարդ կա Հայաստանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի եւ բնապահպանության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը:

Նրա խոսքով` Հայաստանում  չկա առանձին վիճակագրություն, թե ցեղասպանությունը վերապրած քանի կենդանի վկա կա Հայաստանում, նրանց մասին տվյալներ կան Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, որտեղ կենսաթոշակառուների ընդհանուր թվաքանակում նշվում է, թե նրանցից քանիսն են Ցեղասպանությունը վերապրած:

Այսպիսով, Հայաստանում  2011թ հուլիսի 1-ի  դրությամբ Ցեղասպանությունը վերապրած  ողջ 123 մարդ կա, որոնցից 96-ը՝ կին, իսկ 30-ը՝ տղամարդ։ Իսկ 2010թ հուլիսի 1-ի դրությամբ  նրանց թիվը կազմում էր 156, որոնցից 121-ը` կանայք, իսկ 35-ը` տղամարդիկ։

Իսկ  Աշխատանքի եւ սոցիալական հարրցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 2011թ մայիսի 5-ի Կառավարության որոշմամբ` Ցեղասպանություն վերապրածներին տրվում է կենսաթոշակ մինչ այդ նշանակված կենսաթոշակի 150 տոկոսի չափով, ինչպես նաեւ ամենամսյա 25 հազար դրամական օգնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ