News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի հանքահորերից մեկում հերթական պայթյունն է որոտացել. զոհվել է 9 հանքափոր, 16-ը վնասվածքներ են ստացել:

Դեպքը տեղի է ունեցել  Բայանուր քաղաքի «Սինյա» հանքահորում  (Ներքին Մոնղոլիայի ինքնավար  շրջան):

Ինչպես փրկարարներին վկայակոչելով տեղեկացնում է rbc-ն, տուժածներից չորսը տեղում են մահացել, հինգը  մնացել են հողի տակ եւ խեղդվել: Նրանց մարմինները հանվել էին փլատակները հեռացնելուց հետո, ինչն ութ ժամ է տեւել:

Միայն այս տարվա  առաջին եռամսյակում Չինաստանի հանքերում տեղի են ունեցել 185 վթարներ, որոնք հանգեցրել են 289 մարդու մահվան:

2011 թվականին Չինաստանում 1201 վթարի հետեւանքով զոհվել են 1973 մարդ, 2010-ին` 2433, 2009-ին` 2631: Մարդկանց մահվան հիմնական պատճառը եղել է մեթանի պայթյունը կամ փլուզումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ