News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Չինաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներից մեկի`ՉԿԿ Քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Չժոու Յունկանի նկատմամբ հետաքննություն է սկսվել: Յունկանը վերահսկում է արդարադատության եւ անվտանգության մարմինները:

Նրան կասկածում են տնային կալանքի տակ գտնվող Բո Սիլայի` Չունցին մեգապոլիսի կուսակցական կառույցի ղեկավարի հետ անպարկեշտ կապերի մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բո Սիլայը մեղադրվում է կոռուպցիայի, բրիտանացի գործարար Նիլ Հեյվուդի սպանությունը կազմակերպելու մեջ: Հեյվուդի հետ համատեղ բիզնես ուներ Սիլայի կինը: Բո Սիլայն արդեն ձերբակալված է:

Ըստ մեղադրանքի, Յունկանը կարող էր Բո Սիլային գաղտնի տեղեկություններ փոխանցել, որ ստացած լիներ անվտանգության մարմիններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ