News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի «Թեժ լեռ» կոչվող դաշտամիջյան ճանապարհի 6-րդ կմ հատվածում այսօր` ապրիլի 24-ին, ժամը 13-ի սահմաններում, տեղ է ունեցել ավտովթար:

Վթարի արդյունքում  ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող 42-ամյա Արսեն Մելսիկի Աքելյանը վարելով «ԿամԱԶ 4310» մակնիշի ՊՆ 2181 Տ համարանիշի ավտոմեքենան, նշված հատվածում շրջվել է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ, Արսեն Աքելյանին վիրավոր վիճակում տեղափոխել են զինվորական հոսպիտալ, վիրահատել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Փաստի առթիվ քննությունը վարում է ՊՆ քննչական ծառայության 7-րդ կայազորային քննչական բաժինը: Նշանակվել է նաեւ դիակի դատաբժշկական փորձաքննություն: Վերջինս զորակոչվել էր Վանաձորի զինկոմիսարիատից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ