News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ նախընտրական քարոզչության այս շրջանում գործող նախարարներից ամենաակտիվը գյուղատնտեսության նախարարն է, ով հասկացել է, որ միայն իր կուսակցությանը պատկառելի քվեներ բերելու արդյունքում կարող է շարունակել նախարար աշխատել:

«Նա ինտենսիվ աշխատանք է տանում այդ ուղղությամբ եւ այս շրջանում շատ է այցելում մարզեր, նաեւ իր մոտ հաճախակի աշխատանքային խորհրդակցություններ է հրավիրում, որոնց ժամանակ ուղղակի կամ անուղղակի հասկացնում է, որ պետք է ձայներ բերեն ՕԵԿ-ին:

Բայց իր ենթակայության տակ աշխատողների մեջ շատ են այլ կուսակցությունների, մասնավորապես Հանրապետականի անդամները, ուստի ենթակաների եւ նախարարի միջեւ որոշ տարաձայնություններ են առաջացել:

Մեզ պատմեցին անտառտնտեսություններից մեկի ղեկավարի հետ ծագած տարաձայնության մասին. անտառապետը բացահայտ քարոզչություն է արել ՀՀԿ-ի օգտին եւ արժանացել նախարարի հանդիմանությանը: Լուրը փորձեցինք ճշտել համակարգի աշխատողներից:

Իջեւանի անտառտնտեսության պետ, ՕԵԿ-ական Արծրունի Ղալթախչյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այսօր, ժամը 4-ին խորհրդակցություն է եղել, բայց ընտրությունների մասին խոսք անգամ չի եղել»: Իսկ Սեւքարի անտառտնտեսության պետ, ՀՀԿ-ական Աշոտ Երիցյանը նշեց. «Նախարարը ժողով է արել, բայց ոչ մի կուսակցական հորդոր չի արել: Անտառի պահպանության թեմայով էր, աշխատանքային էր»,- գրում է «Հրապարակը»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ