News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Գործարկվել է Google-ի ամենասպասված նախագիծը, որի մասին լուրերը շրջանառվում էին հինգ տարի շարունակ: Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Google Drive -ը` օգտվողների տվյալները «ամպերում» պահելու ծառայությունը (Google-ի սերվերներում):

Google Drive-ի ամպային պահեստը օգտվողին 5 գբ անվճար ազատ հիշողություն է տրամադրում սերվերում ֆայլեր պահելու համար:

Google Drive-ը թույլ է տալիս փաստաթղթեր, լուսանկարներ, տեսանյութեր եւ այլ ֆայլեր բեռնել: Ծառայությունը գործում է  Google Docs-ի հետ համատեղ: Դա օգնում է միասին աշխատել բեռնված փաստաթղթերի հետ:

Բացի այդ, Google Drive-ը ներառում է  օպտիկական ճանաչման Optical Character Recognition (OCR) տեխնոլոգիան: Դրա օգնությամբ ծառայությունը թույլ է  տալիս բառերի որոնում իրականացնել  տպագրված հրապարակումների էջերում: Նաեւ առկա է բեռնված պատկերներում օբյեկտների ճանաչման տեխնոլոգիան: Google-ում օրինակ են բերել. եթե օգտվողը բեռնի Գրանդ Կանյոնի լուսանկարը եւ ավելի ուշ  «Գրանդ Կանյոն» հարցում կատարի, ծառայությունը նրան կտա այդ լուսանկարը:

Վճարովի հիմունքներով տարածքը կարելի է մեծացնել մինչեւ 25 գբ` ամսական 2,49 դոլարով եւ մինչեւ 100 գբ` 4,99 դոլարով, անհրաժեշտության դեպքում ծավալը կարելի է հասցնել մինչեւ 1 տբ, վճարելով ամսական 49,99 դոլար:

Ցանկացած վճարովի սակագնային պլանի անցնելիս Google-ը խոստանում է  Gmail-ի թոստարկղի տարողունակությունը հասցնել մինչեւ  25գբ-ի:

Միաժամանակ, ինչպես տեղեկացնում է  CNews-ը,Google Drive-ը թաքցնում է ստորջրյա քարը` կարեւոր յուրահատկություն, որին պետք է ուշադրություն դարձնել: Ելնելով ծառայության լիցենզիոն համաձայնագրից, որին պետք է համաձայնություն տան օգտվողները մուտքի իրավունք ստանալու համար, Google Drive-ում բեռնված բոլոր ֆայլերի հեղինակային իրավունքն անցնում է  Google-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ