News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի հայերը հարգել են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ապրիլի 24-ին Երուսաղեմի հայկական պատրիարքարանում պատարագ է մատուցվել, գրում է The Jerusalem Post-ը:

Արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը ելույթ է ունեցել Երուսաղեմի սինագոգներից մեկում` պատմելով ցեղասպանության իրադարձությունների եւ հայ ժողովրդի համար դրա հետեւանքների մասին:

«Բոլոր հայերը համախմբվել եւ արդարություն ու փոխհատուցում են պահանջում: Նոր սերունդը արդարադատություն է որոնում նրա համար, ինչ արել են հայերի հետ այդ սարսափելի հանցագործության` 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանության ժամանակ»,- ասել է Արիս Շիրվանյանը թերթի հետ զրույցում:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը ծրագրել է ամենամյա հավաք կազմակերպել` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Թերթի հետ զրույցում խոսնակի ներկայացուցիչն ասել է, որ թեեւ հավաքը պաշտոնապես չի հաստատվել, Ռիվլինը կշարունակի իր ջանքերն այդ ուղղությամբ:

Իր հերթին Կնեսետի անդամ Արյե Էլդադը պնդում է, թե Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մոտենում է` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցի վրայից հանվել է տաբուն եւ այն քննարկվել է Կնեսետի կրթության հանձնաժողովում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ