News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ օրվա ընթացքում հանրապետության ճանապարհներին մի քանի վթարներ են եղել:

Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ապրիլի 24-ին, ժամը 2-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջեւան ճանապարհին  բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:

Ժամը 3-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Գարեգին Նժդեհի հրապարակում  դուրս  է եկել երթեւեկելի մասից եւ բախվել հրապարակի պատին, ինչի  հետեւանքով վարորդը եւ ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ժամը 17.10-ի սահմաններում, «ՈւԱԶ-469»  մակնիշի ավտոմեքենան Ոսկետափ-Ուրցաձոր ճանապարհի 12-րդ կմ-ին՝ Դաշտաքար գյուղի մոտ, բախվել է մետաղյա արգելապատնեշին, ապա՝ գազի խողովակին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդի քաղաքի հիվանդանոց:

Ժամը 17.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 54-րդ կմ-ին իրար  են բախվել «ԳԱԶԵԼ» եւ «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ԳԱԶԵԼ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Իսկ ժամը 23-ի սահմաններում,  «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի եւ Շիրակացու փողոցի խաչմերուկում բախվել է եզրաքարին եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով էլ կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ