News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանն, այսօր` ապրիլի 25-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Ալմելոյի քաղաքապետ տկն. Յոն Հերմանս-Ֆլուդբելդի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ դեսպանն Ալմելոյի քաղաքապետին շնորհակալություն է հայտնել հայ համայնքի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար եւ կարեւորել համայնքային կրթամշակութային ծրագրերին շարունակական աջակցությունը:

Ձ. Աղաջանյանը վստահեցրել է, որ ՀՀ դեսպանությունն ամեն կերպ իր օժանդակությունը կբերի նման հարցերում, քանի որ կարեւորում է թե՛ հայ համայնքի ներկայացուցիչների կողմից հոլանդական հասարակության լիիրավ անդամ դառնալը, եւ թե՛ ազգային ինքնության ու մշակույթի պահպանումը:

Հերմանս-Ֆլուդբելդը նշել է, որ հայ համայնքը լավ ինտեգրված է, Ալմելոյում ամենամեծաթիվ էթնիկ խմբերից է, եւ պատրաստակամություն է հայտնել ծագած խնդիրներին ականջալուր լինել եւ, ըստ հնարավորության, լուծումներ տալ:

Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկումներով, համատեղ մշակութային ծրագրեր իրականացնել, ինչը հնարավորություն կտար հոլանդական հասարակությանն առավել անմիջականորեն ծանոթանալ հայ ժողովրդի կրթական ու մշակութային ժառանգությանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ