News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մենք այսօր ունենք կարծրացած մտածելակերպի խնդիր, որտեղ հարց է առաջանում, թե որքանով է կինը պատրաստ եւ ուզում մասնակցել հասարակական, քաղաքական կյանքին: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, «Կին առաջնորդ» ֆորումի ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Էլինար Վարդանյանը, հավելելով, որ պետք է նոր սերնդին, բոլորովին նոր բան սովորեցնել:

Նրա խոսքով՝ այսօր մեր խնդիրն այն է, թե ինչպես ենք երեխաներին պատրաստում այսօրվա կյանքին, մասնավորապես՝ աղջիկներին՝ որպես ընտանիքի մայր ենք պատրաստում, բայց չկա մի ծրագիր, որտեղ կնոջը պատրաստեն հասարակական, քաղաքական կյանքին:

Էլինար Վարդանյանի խոսքով՝ ԲՀԿ-ի ծրագրում կանանց հիմնախնդիրներին առանձին անդրադարձ չկա, նրանք կնոջը եւ տղամարդուն դիտարկում են միասին, հավասարազոր եւ բոլոր խնդիրները առնչվում են երկուսին, օրինակ՝ աշխատանք չունենալու պատճառով արտագաղթելը, որի լուծման ուղիներից ԲՀԿ-ն առաջարկում է մանր եւ միջին բիզնեսի զարգացումը, կրթության, կենսաթոշակների հետ կապված խնդիրները:

Տպել
Ամենաշատ