News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը ֆիքսել է կասկածելի սեյսմիկ ակտիվություն Հյուսիսային Կորեայում:

Տվյալները ստացվել են հարավկորեական Ինչխոն քաղաքում գտնվող կայանից: Դրա հետ մեկտեղ, այդ տարածաշրջանում որեւէ երկրաշարժ չի գրանցվել:

Որոշ ժամանակ առաջ համաշխարհային լրատվամիջոցները հայտնել են, որ Հյուսիսային Կորեան կարող է անցկացնել միջուկային փորձարկում ապրիլի 25-ին:

Այդ ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան զգուշացրել է կորեացիներին, որ այդ գործողությունները կարող են ապակայունացնել դրությունն աշխարհի այդ վտանգավոր մասում:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հրաժարվել էր պահպանել միջուկային եւ հրթիռային փորձարկումների սահմանափակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ