News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պետությունը պետք է չխանգարի, այլ օգնի աշխատատեղ ստեղծել: Այդ մասին այսօր` ապրիլի 25-ին, Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Եվրամիության վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին 20 տարիներին նոր աշխատատեղերի շուրջ 70%-ն այնտեղ ստեղծվել է պետության կամ աջակցությամբ, կամ անմիջական մասնակցությամբ: Մենք դա ճիշտ ենք համարում: Պետությունը պիտի պատասխանատու լինի զբաղվածության համար: Մեզ մոտ դա անել, ցավոք, բավականին դժվար է: Մեր բյուրոկրատական ապարատը խոչընդոտում է արտադրող մարդկանց: Մենք ուզում ենք փոխել այդ իրավիճակը»,-ասել է Ա. Բաղդասարյանը:

Նրա խոսքով, երկրի լավագույն ապագայի համար պետությունը պիտի ուշադրություն դարձնի բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաեւ խոցելի խավերի կրթությանը: «Մենք չպիտի ասենք մեր հայրենակիցներին. «Եթե փող չունեք, թող ձեր երեխան անգրագետ մնա»: Ոչ: Դրա համար մենք հասանք նրան, որ բարձր առաջադիմությամբ երեխաները անվճար ուսուցման իրավունք են ստանում:

Մենք ուզում ենք այդ իրավունքը տարածել այն մարդկանց վրա, ովքեր չեն կարող վճարել իրենց ուսման դիմաց` զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, փախստականների, աղետի գոտու անօթեւանների երեխաների վրա»,-ասել է Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է ժողովրդագրական քաղաքականությանը, «Օրինաց երկիրն», ըստ նրա ղեկավարի, հասել է նրան, որ երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան համար ընտանիքն ստանում է 430 հազար դրամ միանվագ նպաստ: «Ով զավակ է պարգեւում իր ազգին, արժանի է պետության աջակցությանը: Սակայն հայերի տեսակն այնպիսին է, որ մեք երեխա չենք ունենում, մինչեւ համոզված չլինենք, որ կարող ենք նրան պահպանել, իր մուրազին հասցնել:

Փառք ու պատիվ այն ընտանիքին, որը դա անում է: Դրա համար այն ընտանիքները, որոնք ունեն 5 եւ ավելի երեխա, պիտի ստանան անվճար բնակարան: Դուք կարող եք հարցնել. պետությանն այդքան փող որտեղի՞ց: Իսկ որքա՞ն այդպիսի ընտանիք կա Հայաստանում: Մինչեւ 35 տարեկան ընդամենը 30 ընտանիք կա, որն ունի 5 եւ ավելի երեխան: Մենք ուզում ենք, որ այդ 30-ը դառնա 500, դառնա 1000», - ընդգծել է Ա. Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ