News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մարդը, ով իր կյանքում մի անգամ օգտագործել է «էքստազի» թմրանյութը, երկար ժամանակով խառնում է իր ներքին կենսաբանական ժամացույցը: Նման եզրակացության են եկել Մոնաշի ինստիտուտի բժշկական հետազոտությունների հետազոտողները:

Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն` վկայակոչելով ABC News-ը, փորձարկման ժամանակ լաբորատոր առնետներին տվել են 1-2 հաբ, իսկ կենդանիների ստուգողական խմբին` լուծույթ, օրվա տարբեր ժամերի: Արդյունքում պարզվել է, որ թմրանյութը փոխել է Per1 եւ Per2 գեների ակտիվությունը, որոնք ուղղակի պատասխանատու են ներքին ռիթմի մշակման համար: Այսինքն երբ գեները չպետք է ակտիվություն ցուցաբերեին, նրանք գործել են:

Էքստազի օգտագործած կենդանիները չեն կարողացել քնել երկու շաբաթ շարունակ: Հնարավոր է, որ պարբերաբար այս թմրանյութն օգտագործող մարդկանց համար հետեւանքներն ավելի երկարատեւ են: Ընդ որում, խոսքը որչ միայն քնել չկարողանալու մասին է, այլեւ խռմփոցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ