News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական այս ընտրություններով պետք է կարողանալ լուծել երկու հիմնական խնդիր՝ խորհրդարանում վերացնել մեկ կուսակցության մենաշնորհը եւ կազմել նոր կառավարություն, որը կկարողանա իրականացնել խորքային բարեփոխումներ եւ լուծել ժողովրդի առաջ ծառացած խնդիրները: Այս մասին ապրիլի 25-ին Երեւանի Կենտրոն վարչական շրջանում կայացած հանդիպմանը հայտարարել ԲՀԿ անդամ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

Ըստ նրա՝ այսօր Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը ամենացածրերից է աշխարհում` մոտ 17 տոկոս, եւ ամենացածրը տարածաշրջանում: Յուրաքանչյուր մեկ տոկոսի բարձարացում նշանակում է 40-50 միլիարդ դրամ լրացուցիչ մուտք պետական բյուջե: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հնարավորինս արագ բարձրացնելու է այդ տոկոսը՝ նախեւառաջ բարձր եկամուտ ունեցողների նկատմամբ առավել մեծ հարկային պարտավորություներ սահմանելու միջոցով, ընդլայնելով հարկային բազան, ինչպես նաեւ՝ ստվերային տնտեսության դեմ կոշտ, բայց հիմնավորված եւ օրինական պայքար մղելով:

«Կառավարությունն առավել լայն ներգրավվածություն պետք է ունենա տնտեսության բոլոր ոլորտներում: Այն պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի կոնկրետ ոլորտների զարգացման եւ առաջընթացի համար: Այդ ոլորտները պետք է գտնվեն պետության անմիջական հոգածության ներքո:

Գործարարները, գյուղացին, արտադրողը չպետք է դիտարկվեն որպես օբյեկտներ, որոնց ֆունկցիան միայն հարկեր վճարելն ու բյուջե լցնելն է: Այդ խավը պետք է լինի պետության գլխավոր գործընկերը, հասարակության բարեկեցությունը ապահովող հիմնական շարժիչ ուժը, որը ստեղծում է աշխատատեղեր ու հանրային բարիք»,- ասել է Օսկանյանը։

Օսկանյանի խոսքով՝ իշխանությունից ընտրողները կենսական եւ քաղաքական ուժերի խոստումներից ծնված ակնկալիքներ են ունենում: «Օրինակ, երբ մարդն ընտրում է մի ուժի, բնականաբար ենթադրում է, որ այն պետք է ապահովի իր անվտանգությունը, կենսունակությունը, Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված իր բոլոր իրավունքների հարգումն ու իրացումը, իր եւ իր երեխաների ապագան: Դա բնական ակնկալիք է: Այդ նույն անհատը, սակայն, չի ակնկալում, որ ենթադրենք Դիլիջանը պետք է դառնա ֆինանսական կենտրոն կամ Գյումրին՝ տեխնոպարկ: Այդ ակնկալիքներն արդեն ծնվում են խոստւմներից»,- ասել է Օսկանյանը՝ ավելացնելով, որ անցած հինգ տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները երկու պարագայում էլ հիասթափեցրել են ժողովրդին՝ աղքատությունը աճել է 500 հազարով, զուգահեռ եռապատկվել է արտաքին պարտքը: Խոստցաված որեւէ խոշորամասշտաբ ծրագիր չի իրականացվել կամ նույնիսկ սկսվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ