News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում, ապրիլի 21-ին, կայացել է BRIDGE միջազգային տնտեսական համաժողովի արտագնա նիստը: Ֆորումի շրջանակներում ապրիլի 21-22-ին տեղի է ունեցել BRIDGE EXPO հայկական ապրանքների ունիվերսալ առեւտրա - արդյունաբերական ցուցահանդեսը:

Ֆորումի աշխատանքներին մասնակցել են ավելի քան 40 հայ գործարարներ եւ պետական կառույցների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին մասնակցել է 33 հայկական ընկերություն:

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը կատարել են ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը եւ Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Միխայիլ Ջանելիդզեն: Ցուցահանդես են այցելել Վրաստանի կառավարության եւ գործարար աշխարհի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Թբիլիսիի բնակիչները: Կազմակերպվել էին անհատական բիզնես-հանդիպումներ, որոնց արդյունքում ստորագրվել են մի շարք համագործակցության պայմանագրեր:

Ֆորումի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ «Փոքր երկրների – Մեծ հնարավորությունները» թեմայով, որոնց շրջանակներում ելույթով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության ներկայացուցիչները եւ երկու պետությունների գործարարները:

«Նոր իրականության ընդհանուր կանոնները» սեկցիոն նիստի ժամանակ Զարգացման հայկական գործակալությունը եւ Վրաստանի ազգային ներդրումային գործակալությունը հանդես են եկել շնորհանդեսներով, ներկայացնելով գործարարներին մեր երկրների ներդրումային հնարավորությունները: Նաեւ տեղի են ունեցել «Ջի-Ջի Սոլյուշնս» եւ «ԳՐԻՄԱՆ» ընկերություների շնորհանդեսները:

Ֆորումի եւ ցուցահանդեսի արդյունքում ստեղծվել են նոր գործարար կապեր եւ քննարկվել են դեպի Վրաստան հայկական ապրանքների արտահանման հնարավորություններն ու հեռանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ