News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ըստ թերթի հավաստի տեղեկությունների` երեք օր առաջ Արաբկիր վարչական շրջանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով կռվի մասնակից երիտասարդներից մեկը մահացել է:

«Երկար հարցուփորձից հետո պարզեցինք, որ մահացողը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եւ առավել հայտնի է «բանջարանոցի Ժորիկ» անունով: Համաձայն լուրերի` նա կռվի ժամանակ գլխի շրջանում վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Երկու-երեք օր վերակենդանացման բաժանմունքում պահելուց հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: ԲՀԿ Արաբկիրի կառույցի անդամի մահվան մասին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղյակ չէին: Հերթապահ մասից հայտնեցին, որ միջադեպի առթիվ ոստիկանությունը հաղորդում չի ստացել»,- գրում է թերթը` խոստանալով առաջիկայում պարզել` սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ