News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լիբիայի անցումային կառավարությունն ամբողջական կազմով  հեռացվել է։ Լիբիայի Ազգային անցումային խորհուրդն  (ԱԱԽ) անվստահության քվե է հայտնել  Աբդել Ռահիմ ալ-Քիբայի գլխավորած կառավարությանը։ Նման որոշման պատճառ է համարվել  գործադիր մարմնի անդամների անպատասխանատվությունը եւ  դժվար իրադրությունը հաղթահարելու նախարարների  անկարողությունը։

Կառավարությունն աշխատել է 5 ամսից մի փոքր ավելին եւ բարձիթողի վիճակի թողնվել Մուամար Քադաֆիի տապալումից հետո  առաջին ազգային ընտրություններն անցկացնելուց երկու ամիս առաջ։ Լիբիացիները պետք է ընտրեն պատգամավորներ 200 տեղանոց օրենսդիր ժողովի՝ Ազգային ասամբլեայի համար, որն իր հերթին պետք է  ձեւավորի նախարարների մշտական կաբինետ, հայտնում է rbc-ն։

Ըստ դիտորդների՝ ժամանակավոր կառավարության հրաժարականից հետո նշված ժամկետներում քվեարկության գործընթացի կազմակերպման հնարավորություններն ավելի նվազում են։

Իր հերթին Ա. Ալ-Քաիբը պետական հեռուստաալիքի եթերում ԱԱԽ-ին մեղադրել է կառավարության աշխատանքը խոչընդոտելու եւ երկրում ընտրական գործընթացը երկարաձգելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ