News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գերմանացի դիրիժոր, Ֆրանսիայի ազգային նվագախմբի երաժշտական տնօրեն Կուրտ Մազուրը, ապրիլի 26-ի երեկոյան, Փարիզում համերգի ժամանակ տեղափոխվել է հիվանդանոց: 84-ամյա դիրիժորը համերգի երկրորդ մասի, Շոստակովիչի առաջին սիմֆոնիայի կատարման ժամանակ վայր է ընկել:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Փարքինսոնի հիվանդությամբ տառապող Մազուրն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ելույթի ժամանակ նրա վայր ընկնելու պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, գրում է Lenta.ru-ն:

Մազուրն աշխատել է Դրեզդենի պետական երգչախմբի, Բեռլինի կատակերգական օպերայի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ֆրանսիայի ազգային նվագախմբում նա աշխատում է 2002-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ